Հայաստանի ԱԳՆ-ն հիմնադրվել է 1918-ին, երբ հռչակվեց ՀՀ-ն:
1918-1920 թթ. ՀՀ արտգործնախարարներ են եղել.
Ալեքսանդր Խատիսյան (1918-ի հունիսից, ապա 1919-20թթ),
Հովհաննես Քաջազնուն (1918թ` պաշտոնակատար, միաժամանակ` ՀՀ վարչապետ),
Սիրեկան Տիգրանյան (1918-19թթ),
Համո Օհանջանյան (1920թ, միաժամանակ` ՀՀ վարչապետ),
Սիմոն Վրացյան (1920թ, ընդամենը՝ 7 օր, միաժամանակ` ՀՀ վարչապետ):
ՀՀ խորհրդայնացումով՝ դեկտեմբերի 2, 1920թ., ստեղծվեց Հայկական ԽՍՀ արտաքին գործերի Ժողովրդական կոմիսարիատը:
1920-1922 թթ. Խորհրդային Հայաստանի թիվ 1 դիվանագետներ էին.
Ալեքսանդր Բեկզադյան (1920-21թթ),
Ասքանազ Մռավյան (1921-22թթ):
Երբ Խորհրդային Հայաստանը Վրաստանի և Ադրբեջանի հետ որպես Անդրֆեդերացիա 1922թ. դեկտեմբերի 30-ին մաս կազմեց ԽՍՀՄ-ի, արտգործնախարարությունը կամ արտաքին գործերի Ժողովրդական կոմիսարիատը, վերացվեց:
1944-ից միութենական հանրապետություններում արտգործնախարարությունները վերականգնվեցին:
Խորհրդային շրջանում՝ 1944-1991թթ Հայաստանի արտգործնախարարներ են եղել.
Սահակ Կարապետյան (1944-1947թթ),
Գևորգ (Կիմիկ) Հովհաննիսյան (1947-54թթ),
Անտոն Քոչինյան (1954-1958թթ),
Բալաբեկ Մարտիրոսյան (1958-1972թթ),
Կամո Ուդումյան (1972-1975թթ),
Ջոն Կիրակոսյան (1975-1985թթ),
Անատոլի Մկրտչյան (1986-1990թթ):
1991 թվականին Հայաստանի անկախացումով երկիրն ունեցավ անկախ քաղաքականություն վարելու իրավունքներով ԱԳՆ:
1991-ից ի վեր ՀՀ արտգործնախարարներ են եղել.
Աշոտ Եղիազարյան (պաշտոնակատար` 1990-1991թթ),
Րաֆֆի Հովհաննիսյան (1991-1992թթ),
Արման Կիրակոսյան (պաշտոնակատար` 1992-1993թթ),
Վահան Փափազյան (1993-1996թթ),
Ալեքսանդր Արզումանյան (1996-1998թթ),
Վարդան Օսկանյան (1998-2008թթ),
Էդվարդ Նալբանդյան (2008-2018թթ),
Զոհրաբ Մնացականյան (2018-2020թթ),
Արա Այվազյան (2020-2021թթ),
Արարատ Միրզոյան (նշանակվել է 2021թ օգոստոսի 19-ին),
Լուսանկարում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Արմեն Սարգսյանը, ՄԱԿ, Նյու Յորք, 2 մարտի, 1992թ.
Սկզբնաաղբյուր՝ https://www.aniarc.am/
Comments