2023թ.-ի փետրվարի 9-ին տեղի ունեցավ ԱՄՆ Արևմտյան, Արևելյան և Կանադայի հայոց թեմերի առաջնորդների և ներկայացուցիչների միացյալ առաջին առցանց ժողովը, որը նախագահում էր Արևմտյան թեմի առաջնորդ, բարձրաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանը։ Ժողովն սկսվեց արժանապատիվ Տ․ Հովնան քահանա Դեմիրճյանի աղոթքով, ապա առաջնորդ Հովնան սրբազանը համառոտ գծերով ներկայացրեց ժողովի քննարկման նյութերը և մասնակիցներին։ Հավաքի նպատակն էր համադրել, կանոնակարգել համագործակցել 3 թեմերում գործող կարևորագույն ուղղություններում, որոնցից են՝
1․ հոգևորականների պատրաստության,
2․ քրիստոնեական դաստիարակության,
3․երիտասարդության,
4․շաբաթօրյա դպրոցների,
5․կիրակնոօրյա դպրոցների,
6․ տեղեկատվական համակարգի,
7․ աշխարհականների ներգրավածության,
8. հոգևորականների և հարակից մարմինների փաոխայցելությունների,
9․ ճամբարների և այլ հարցեր։
Երեք թեմակալ առաջնորդների օրհնությամբ նշանակվեցին վերոնշյալ ուղղությունները համակարգող ղեկավարներ, որոնք առաջիկա օրերին պետք է սկսեն քննարկումներ և իրենց զեկույցներն ուղարկեն փետրվարի 17-ին Նյու Յորքում տեղի ունենալիք առաջնորդների ժողովին։
Որոշվեց, որ կազմակերպիչ մարմնի հանդիպումները գումարել ամեն ամիս՝ փորձելով միավորել համընդհանուր ուժերը՝ հանուն Քրիստոսի, Հայոց Մայր եկեղեցու և հավատավոր զավակների։
Վերջում տեղի ունեցավ մտքերի փոխանակություն։
Ժողովը փակվեց Կանադայի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ․ Աբգար եպս․ Հովակիմյանի օրհնությամբ և աղոթքով։
Թղթակից
Comentários