top of page

ԱՄՆ-ում ձմեռ է, Հայաստանում՝ գարուն։


Ամերիկայի Միացյալ Նահանգներում գարնան առաջին օրն ավանդաբար մարտի 21-ն է համարվում։ Որոշ աստղագետներ սկսել են պնդել, որ հյուսիսային Ամերիկայի բոլոր ժամային գոտիներում գարունն սկսում է մարտի 20-ին։

2020 թ.-ին գարնան առաջին օրը մարտի 19-ն էր։ Այն 124 տարվա մեջ առաջին անգամ էր համընկել այդ օրվան։

Այս հաշվարկները պայմանավորված են գարնանային գիշերահավասարով, երբ արևի քանակը լինում է մոտավորապես 12 ժամ՝ ձգվելով մինչև ամառվա առաջին օրը՝ հունիսի 21-ը։

Եթե Միացյալ Նահանգներում տակավին ձմեռ է, ապա աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում նաև Հայաստանում՝ գարուն է, զարթոնք։ Կնշանակի, որ այս հարցում ևս մենք` հայերս, առաջատար ենք։

Հետաքրքրական է, որ 1870-ական թվականներին, հայ իրականության մեջ, որոշում են մարտ ամսվա օտար անունը հայկականացնել՝ փոխարինելով Զարթին անվամբ, որի հիմքում ընկած է գրաբարյան <<Զարթնուլ>> չեզոք բայը։ Վերջինս նշանակում էր արթնանալ, ըստ որի անունն էլ պետք է խորհրդանշեր ամսվա զարթոնքը։

Հարկ է նշել, որ այս նորամուծությունը հաջողություն չունեցավ և շուտ մոռացվեց։

Որպես մարտ բառի բացատրություն՝ հայերենում հասկանում ենք նաև պայքար ու պատերազմ։ Հավանաբար այս էլ բացատրվում է նրանով, որ մարտ ամսին միշտ լինում է Մեծ պահքի շրջան, որն էլ յուրովի պայքար է, մինչև Քրիստոսի Հարություն, մինչև բնության զարթոնք։

Թղթակից


Comments


bottom of page