Անցնող կանանց միամսյակի հետքերով
- gumruyan
- 3 days ago
- 1 min read

Լաս Վեգասի «Սեդա Թաջիրյան» - ի անվան շաբաթօրյա դպրոցում մարտի 8-ին անզուգական ու չկրկնվող տոն էր՝ Մայրության և գեղեցկության օրը, բարի աստվածատուր լույսով օրհնյալ տոն։
Գեղեցիկ զարդարված տոնական դահլիճն անգամ մեզ հուշում էր օրվա խորհուրդը։ Տարվա բոլոր օրերն են գեղեցիկ, պարզապես այս մեկն առանձնահատուկ է ու խորհրդանշական։
Մինչ միջոցառումը, իր «Տերունական աղոթք»-ով և բարեմաղթանքով ելույթ ունեցավ եկեղեցու հոգևոր հովիվ, հոգեշնորհ Տեր Սասուն ծ․ վրդ․ Զմրուխտյանը։ Որին հաջորդեց երեխաների շնորհավորանքները։ Ապա աշակերտները մայրիկներին նվիրեցին իրենց իսկ ձեռքերով պատրաստած բացիկները։ Դա ամենամեծ նվերն էր ծնողների համար, որովհետև այն ամենաթանկն է և կոչվում է ՍԵՐ։
Բազում շնորհավորանքներից անմասն չմնացին նաև մեր սիրելի ուսուցչուհիները։
Ինչպես միշտ, այդ օրը մեզ հետ էր նաև մեր դպրոցի հիմնադիր տնօրեն՝ տիկին Լաուրա Խլղաթյանը։
Իսկ վերջում, ինչպես Պարույր Սևակը կասեր․
«Եկե՛ք այսօր մենք համբուրենք, որդիաբար
Մեզ աշխարհում ծնած-սնած,
Մեզ աշխարհում շահած-պահած,
Մեզնից երբե՛ք չկշտացած,
Փոշի սրբող, լվացք անող,
Անվերջ դատող, անվերջ բանող այս ձեռքերը,
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պե՛ս
Խա՜ս ձեռքերը․․․»
Անահիտ Աբրահամյան
Լաս Վեգասի «Սեդա Թաջիրյան» - ի անվան շաբաթօրյա
դպրոցի ուսումնական հարցերով պատասխանատու
Comments