Լույս է տեսել «Պարիս Հերունի» գիրքը (հայերեն և ռուսերեն լեզուներով)՝ բազմավաստակ գիտնականի կյանքի և գործունեության առանցքային դրվագների մասին։ Գրքի հեղինակներն են Արմենուհի Դեմիրճյանը և Արևիկ Սարգսյանը։ Այն գեղարվեստական ոճով շարադրված արդիական վեպ է՝ նվիրված հայ մեծանուն գիտնական, Երկիր մոլորակի ընդհանուր զարգացման համար պայքարող, նորագույն գաղափարներ առաջադրող և դրանք կյանքի կոչող ռադիոֆիզիկոս Պարիս Հերունուն։
▪︎Արագած,
▪︎Տիեզերական անտենան,
▪︎Արևի կայանը,
▪︎Հնագույն աստղադիտարանը,
▪︎Պատմությունից անդին՝
մեկ շնչով, անհագ հետաքրքրությամբ ընթերցվող հինգ գլխից բաղկացած վեպ, որը գրվել է բացառապես փաստագրական հենքի վրա՝ դրանով իսկ աշխատությունը դարձնելով ինքնատիպ ու բացառիկ։ Գիրքը լուսաբանում է նաև պատմական անցուդարձեր, անդրադառնում գիտական և արվեստի աշխարհում հայտնի մեծությունների, բացահայտում մոլորակի արհավիրքների և մարդու անցած ճանապարհի այնպիսի էջեր, որոնք առ այսօր դուրս են մնացել պատմության դասագրքերից: Այն նախատեսված է ընթերցող լայն հանրության համար և դասվում է «Հրաշալի մարդկանց կյանքը» վերտառությամբ շարքին։
Գիրքը տպագրվել է Կարեն Մարտիրոսյանի բարեհաճ հովանավորությամբ։
Թղթակից
Comments