
Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ Գերագոյն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննութեան առնուեց ս. թ. հոկտեմբերի 1-ին Սրբալոյս Միւռոնի օրհնութեան արարողութեան անցկացման հարցը։
Նկատի առնելով Արցախի շուրջ ստեղծուած ծանր իրավիճակը՝ որոշում կայացուեց հետաձգել Միւռոնօրհնէքը և հարակից միջոցառումները։ Որոշուեց նաև հոկտեմբերի 1-ը հռչակել Արցախի համար համազգային աղօթքի օր, որի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու Սփիւռքի բոլոր եկեղեցիներում յաւարտ Ս. Պատարագի կը կատարուի աղօթքի յատուկ կարգ։
Comments