top of page

Վախճանվել է լրագրող, մեկնաբան Արմեն Դուլյանը


71 տարեկան հասակում մահացել է հայտնի լրագրող, HayLurUsa լրատվական կենտրոնի լավ բարեկամ Արմեն Դուլյանը: Ինքնազգացողության կտրուկ վատացումից հետո հիվանդանոցում նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Նա առանձնանում էր իր սուր լրագրողական ոճով, քննադատական մտածողությամբ, ամենաբարդ թեմաները պարզ մատուցելու կարողությամբ՝ արժանանալով ունկնդիրների և ընթերցողների բարձր գնահատականին և սիրուն:

Բացառիկ էր նրա հումորի զգացումը, տարբեր թեմաների շուրջ խորը վերլուծությունները։

HayLurUsa լրատվական կենտրոնը ցավակցում է Արմեն Դուլյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և բոլոր նրան ճանաչողներին։

Յիշատակն արդարոյ օրհնութեամբ եղիցի․ ամէն։

Comentários


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page